Հոդված 2
Հոդված 2
Համագործակցության ոլորտները
1. Կողմերը կհամագործակցեն հանցագործության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` հատկապես հետևյալ բնագավառներում.
ա) կազմակերպված հանցավորություն և կոռուպցիա,
բ) անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,
գ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի, զանգվածային ոչնչացման և ոչ սովորական զենքերի, ինչպես նաև դրանց հետ կապված տեխնոլոգիաների ապօրինի շրջանառություն,
դ) մարդկանց թրաֆիկինգ և մարմնավաճառության ցանցեր,
ե) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական արտադրություն, շրջանառություն և չարաշահում,
զ) տնտեսական հանցագործություններ,
է) փողերի լվացում,
ը) ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար,
թ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ,
ժ) արժույթների, պաշտոնական կամ իրավական փաստաթղթերի, արժեթղթերի կամ ֆինանսական գործիքների կեղծում, ինչպես նաև դրանց տարածում,
ժա) մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործություններ,
ժբ) մշակութային արժեքների հափշտակում և մաքսանենգություն,
ժգ) ավտոմեքենաների առևանգում և մաքսանենգություն,
ժդ) երկուստեք համաձայնեցված` հանցագործության այլ տեսակներ: