Հոդված 3
Հոդված 3
Համագործակցության ձևերը
Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը կհամագործակցեն` համաձայն հետևյալի.
1. Տեղեկատվության փոխանակում պլանավորվող կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ.
2. Տեղեկատվության փոխանակում հետախուզվողների կամ անհայտ կորած անձանց վերաբերյալ.
3. Տեղեկատվության փոխանակում նոր հանցավոր գործելաձևերի վերաբերյալ, որոնք կիրառվում են հանցագործություն կատարելիս, և` հանցավորության դեմ պայքարի նոր միջոցների վերաբերյալ.
4. Տեղեկատվության փոխանակում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի առևտրի և մաքսանենգության, ինչպես նաև կասկածվող անձանց կամ հանցավոր խմբերի վերաբերյալ. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մաքսանենգության համար օգտագործվող` ենթադրվող միջոցների վերաբերյալ, մաքսանենգության ուղիների և թաքցնելու մեթոդների վերաբերյալ, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նոր տեսակների վերաբերյալ, թմրամիջոցների պատրաստման համար օգտագործվող նյութերի և դրանց պատրաստման ու արտադրության համար օգտագործվող ժամանակակից եղանակների վերաբերյալ, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի հայտնաբերման և փորձաքննության ձևերի ու օգտագործվող ժամանակակից սարքավորումների վերաբերյալ.
5. Գործնական փորձի, գիտական տեղեկատվության և տեխնիկական տվյալների փոխանակում.
6. Իրավական տեքստերի և օրենսդրության, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների փոխանակում.
7. Թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց արտադրության մեջ օգտագործվող նյութերի և ցանկացած այլ արգելված նյութի անօրինական շրջանառությունը հայտնաբերելու դեպքում վերահսկելի մատակարարման իրականացում.
8. Տեխնոլոգիական համակարգերի և անվտանգության լուծումների ոլորտում փորձի փոխանակում.
9. Վերապատրաստման ծրագրերի, դասընթացների, աշխատաժողովների փոխանակում և աջակցություն Կողմերի կազմակերպած համաժողովներին, հանդիպումներին, ցուցահանդեսներին և գիտաժողովներին.
10. Անվտանգության և պահպանության ոլորտներում լավագույն փորձի փոխանակում.
11. Աջակցություն քաղաքացիական պաշտպանության, հակահրդեհային և որոնողական ու փրկարարական կարողությունների զարգացման հարցում.
12. Վերապատրաստում կիբեռհանցավորության հետաքննության ոլորտում.
13. Տեղեկատվության և փորձի փոխանակում ցանցերի միջոցով երեխաների շահագործման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում.
14. Ուսուցում և տեղեկատվության փոխանակում պայթուցիկ զինամթերքի ոչնչացման (վնասազերծման) ոլորտում.
15. Համապատասխան հարցերով համագործակցություն և համակարգում միջազգային կազմակերպություններում.
16. Տեղեկատվության փոխանակում փոխադարձաբար համաձայնեցված համապատասխան ցանկացած այլ հարցի վերաբերյալ: