Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Համագործակցության հարցում

1. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` համագործակցությունը կիրականացվի Կողմերից յուրաքանչյուրի հարցումով կամ նախաձեռնությամբ:

2. Համագործակցության պաշտոնական հարցումը պետք է լինի գրավոր, սակայն հրատապ դեպքերում հարցումները կարող են կատարվել ֆաքսով կամ փոխադարձաբար համաձայնեցված` հաղորդակցության ցանկացած անվտանգ միջոցով` պայմանով, որ այն հաստատվի պաշտոնական հարցմամբ 3 օրվա ընթացքում: Եթե որևէ կասկած է առաջանում` կապված հարցման իսկության կամ բովանդակության հետ, ապա դրա համար կարող է հայցվել լրացուցիչ հաստատում:

3. Համագործակցության պաշտոնական հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցող և հայցվող մարմինների անվանումները, եթե հայտնի են,

բ) գործի փաստերը և մանրամասները,

գ) հարցման նպատակը և այն ներկայացնելու հիմքերը,

դ) հայցվող համագործակցության բովանդակությունը,

ե) ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կարող է պատշաճ կերպով նպաստել հարցման կատարմանը:

4. Պաշտոնական հարցումը պետք է ստորագրվի և կնքվի հայցող մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։