Հոդված 15
Հոդված 15
Ուժի մեջ մտնելը, փոփոխումը և դադարեցումը
1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին տեղեկացնում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին:
2. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածով սահմանված կարգով:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Նման դադարեցումն ուժի մեջ կմտնի այդ ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս հետո: Սակայն նման ծանուցում ուղարկելուց առաջ կատարված հարցումները պետք է շարունակվեն դիտարկվել սույն Համաձայնագրի համաձայն` մինչև դրանց ավարտը:
Ներքոստորագրյալները, պատշաճ կարգով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Դուբայ քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հայերեն և արաբերեն տեքստերի մեկնաբանության ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. փետրվարի 5-ին