Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Հարցման կատարումը

1. Հայցվող Կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման իրականացումը արագ և լիարժեք ապահովելու համար: Հայցող Կողմը պետք է պատշաճ կերպով տեղեկացվի այն հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել կամ հետաձգել հարցման կատարումը:

2. Հայցվող Կողմը կարող է խնդրել լրացուցիչ տեղեկատվություն, եթե դա անհրաժեշտ է համարում հարցումը կատարելու համար:

3. Հայցվող Կողմը կարող է, եթե կա պատճառ, հետաձգել հարցման կատարումը կամ սահմանել հատուկ պայմաններ այն իրականացնելու համար: Եթե հայցող Կողմը համաձայն է նման պայմաններին, ապա պետք է պահպանի դրանք:

4. Հայցվող Կողմը, հայցող Կողմի պահանջով, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը հարցման, դրա բովանդակության և կցված առդիրների գաղտնիությունը, ինչպես նաև իրականացվող համագործակցության վերաբերյալ փաստերի գաղտնիությունն ապահովելու համար: Եթե հարցումը հնարավոր չէ կատարել առանց գաղտնիությունը պահելու, հայցվող Կողմը պետք է այդ մասին տեղեկացնի հայցվող Կողմին, որը այնուհետև կորոշի, թե արդյոք ընդունելի է կատարել հարցումը նման պայմաններով:

5. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին հնարավորինս արագ տեղեկացնի հարցման կատարման արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։