Հոդված 6
Հոդված 6
Հարցման մերժումը
1. Հայցվող Կողմը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժել սույն Համաձայնագրի դրույթների համաձայն արված ցանկացած հարցման կատարումը, եթե նման հարցումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ ցանկացած այլ ազգային շահի կամ կարող է հակասել իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
2. Համագործակցության հարցումը կարող է մերժվել, եթե այն գործողությունը, որի կապակցությամբ հարցումը փոխանցվել է, պատժելի չէ` հայցվող Կողմի պետության օրենքի համաձայն:
3. Հայցվող Կողմը պետք է հայցող Կողմին պատշաճ կերպով ծանուցի մերժման պատճառների մասին: