Հոդված 1
Հոդված 1.
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-407, այսուհետ՝ օրենք)՝
1) 4-րդ հոդվածի՝
ա) «հարկային ծառայության ընթացակարգեր՝» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հարկային ծառայության գործառույթներ՝ վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.».
բ) «ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողով՝» պարբերության «իր կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով» բառերով.
2) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողություններ՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած և ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.
հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ, հարկային մարմնի հարկային տեսչություններ:»: