Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Արտակարգ իրավիճակներում տուժողներին բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում հայցող Կողմի պետության տարածք, սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համաձայն, կարող են ներկրվել պահանջվող քանակությամբ՝ սահմանված կարգով գրանցված դեղորայք, այդ թվում՝ նաև թմրանյութ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր:

Նման դեղորայքն օգտագործվում է բացառապես բժիշկների կողմից` հայցող Կողմի հսկողության ներքո, ծախսային ակտի ձևակերպմամբ` դրանք տրամադրող կողմի պետության տարածք օգնության ցուցաբերման խմբի վերադարձի դեպքում մաքսային մարմիններին ներկայացնելու համար:

Թմրանյութ և հոգեմետ նյութեր պարունակող չօգտագործված դեղորայքը ենթակա է վերադարձման տրամադրող Կողմի պետության տարածք դեղորայքի անվանացուցակի և քանակը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։