Հոդված 8
Հոդված 8
Հայցող կողմի պետության տարածք ժամանակավորապես ներկրված հատուկ տեխնիկան, սարքավորումները, հանդերձանքը, գործիքները և նյութերն օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից և ապաակտիվացումից հետո ենթակա են վերադարձման օգնություն տրամադրող պետության տարածք Կողմերի միջև համաձայնեցված կարգով:
Եթե հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի արտահանումը նպատակահարմար չէ, ապա դրանք կարող են անհատույց փոխանցվել հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմնին` համաձայն տրամադրող և հայցող Կողմերի պետությունների օրենսդրության:
Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման պատասխանատվությունը դրվում է հայցող Կողմի վրա: