Հոդված 13
Հոդված 13
ԱՊՀ անդամ պետությունների ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը սույն Համաձայնագրի իրականացման նպատակով աջակցում է Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցության կազմակերպմանը:
Միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման նպատակով Կողմերը կարող են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովներ միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների կանխարգելման համար՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում կատարված իրադարձությունների փորձը: