Հոդված 4
Հոդված 4
Օգնությունը տրամադրվում է գրավոր դիմումի հիման վրա, որով հայցող Կողմը տեղեկացնում է միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի և, հնարավորության դեպքում, դրա վտանգավորության աստիճանի գնահատականի վերաբերյալ՝ նշելով օգնության անհրաժեշտ ձևը և ծավալը:
Տրամադրող կողմն անհապաղ ուսումնասիրում է հայցող Կողմի դիմումը և, իր հերթին, տեղեկացնում է վերջինիս օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների, այդ թվում՝ ֆինանսական, ինչպես նաև օգնության ցուցաբերման խմբերի ղեկավարների նշանակումների վերաբերյալ, և ձեռք է բերում համապատասխան համաձայնեցումներ հայցող Կողմի հետ:
Հայցող և տրամադրող Կողմերը համագործակցությունն իրականացնում են լիազոր (իրավասու) մարմինների միջոցով:
Հայցող Կողմից օգնության անհրաժեշտ ձևի և ծավալի որոշման անհնարինության և տրամադրող կողմի՝ օգնություն տրամադրելու համաձայնության դեպքում համապատասխան լիազոր (իրավասու) մարմիններն օգնության ձևի ու ծավալի որոշման նպատակով անցկացնում են խորհրդակցություններ:
Հայցող կամ տրամադրող Կողմը կարող է ցանկացած ժամանակ գրավոր դիմում ուղարկել մյուս Կողմին օգնության դադարեցման մասին, որից հետո Կողմերն անհապաղ անցկացնում են խորհրդակցություններ տրամադրվող օգնության դադարեցման կարգի վերաբերյալ: