Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Կողմերի լիազորված (իրավասու) մարմինները տեղեկատվական համագործակցության ընթացքում ապահովում են.

կանոնավոր փոխադարձ տեղեկացում տեղեկատվական փոխգործակցության վրա ազդող ծրագրերի և տեխնիկական որոշումների մասին,

ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը և հավաստիությունը,

նախկինում փոխանցված տեղեկատվության մեջ փոփոխությունների և լրացումների օպերատիվ իրականացում,

ժամանակին փոխադարձ նախազգուշացում տեղեկատվության փոխանցման կամ ընդունման անհնարինության մասին (պաշտոնական հարցումների) անկանխատեսելի հանգամանքների առաջացման դեպքում,

ստացված տեղեկատվության օգտագործումը բացառապես սույն Համաձայնագրի նպատակների համար,

սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող և Կողմերի կողմից որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն» դիտարկվող տեղեկատվության հստակ որոշում և նշում,

տեղեկատվության պաշտպանության ապահովման ծրագրային և տեխնիկական միջոցների օգտագործմամբ ստացված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության փոխանցումը համաձայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության,

անձանց շրջանակի սահմանափակում, որոնք, այն տեղեկատվության փոխադարձ փոխանակման թույլտվություն ունեն, որի տարածումը և տրամադրումը սահմանափակ է:

Որևէ Կողմի ստացած տեղեկատվության օգտագործումը սույն Համաձայնագրի իրավազորության ժամանակ, երբ այն կորցրել է իր ազդեցությունը տեղեկատվությունը ստացած Կողմի համար, կարգավորվում է ըստ սույն համաձայնագրի կետերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։