Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Հայցող Կողմը տրամադրող Կողմի՝ սույն Համաձայնագրի ներքո իրականացրած գործողությունների շրջանակներում.

փոխհատուցում է հայցող Կողմի տարածքում օգնության ցուցաբերման հետ կապված՝ տրամադրող Կողմի բոլոր ծախսերը՝ տրամադրող Կողմի կողմից հայցող Կողմին եռամսյա ժամկետում փոխհատուցման տրամադրման խնդրանքի ներկայացման դեպքում, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել,

օգնության տրամադրման խմբերին օգնության տրամադրման իրականացման շրջանակներում տրամադրում է անձեռնմխելիություն ձերբակալումից, կալանավորումից և դատական գործընթացներից, ինչպես նաև, հայցող Կողմի օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն, ազատում է հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների, նյութերի և դեղորայքի ներկրման հարկերից, տուրքերից և մաքսային վճարներից՝ բացառությամբ ապրանքի կամ ծառայությունների արժեքում ներառվածներից,

չի ներկայացնում որևէ պահանջ և հայց տրամադրող Կողմին, նրա լիազորված (իրավասու) մարմնին և օգնության ցուցաբերման խմբերին,

ապահովում է տրամադրող Կողմի, նրա լիազորված (իրավասու) մարմնի և օգնության տրամադրման խմբերի ազատումը նյութական պատասխանատվությունից, իրականացնում է նրանց իրավական պաշտպանությունը և երրորդ Կողմի կողմից նրանց նկատմամբ ներկայացված հայցերի և պահանջների վերաբերյալ գործերի վարումը,

ապահովում է վճարումները տրամադրող Կողմին, նրա լիազորված (իրավասու) մարմնին կամ օգնության ցուցաբերման խմբերին. մասնագետների մահվան դեպքում փոխհատուցում է հասցված վնասի ողջ ծավալով, ինչպես նաև փոխհատուցում է վճարում հասցված վնասի ողջ ծավալով օգնության ցուցաբերման ժամանակ չծախսված գույքի վնասման կամ կորստի դեպքում՝ տրամադրող Կողմի կողմից հայցող Կողմին ներկայացված փոխհատուցման խնդրանքի դեպքում` համաձայն հայցող Կողմի օրենսդրության, եթե Կողմերի լիազորված (իրավասու) մարմիններն այլ բան չեն պայմանավորվել:

2. Օգնություն ցուցաբերող խմբի փոխադրումը հայցող Կողմի պետության տարածք իրականացվում է տրամադրող Կողմի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ օգնություն տրամադրող խմբի անդամի դիտավորյալ և ոչ օրինական գործողությունների (անգործության) պատճառով հասցված վնասը ենթակա է փոխհատուցման՝ համաձայն հայցող Կողմի պետության օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։