Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (այսուհետ՝ ԱԷՄԳ) անվտանգության հարցերով բացատրական բառարանում (2007թ. հրատարակություն) սահմանված տերմիններից բացի՝ սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

օգնության ցուցաբերման խումբ – միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ուղարկված խումբ՝ կազմավորված տրամադրող երկրի որակավորված մասնագետներից, որն իր կազմում ունի նաև հատուկ տեխնիկայով, սարքավորումներով, հանդերձանքով, գործիքներով և նյութերով հագեցած՝ մասնագիտացված վթարափրկարարական կազմավորումներ,

հայցող Կողմ – Կողմ, որը դիմում է մյուս Կողմին՝ օգնության ցուցաբերման խմբի կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, գործիքների և նյութերի տրամադրման խնդրանքով,

տրամադրող Կողմ – Կողմ, որը բավարարում է հայցող Կողմի օգնության ցուցաբերման խմբի կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, գործիքների և նյութերի տրամադրման խնդրանքը՝ հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմնի համաձայնությամբ,

լիազոր (իրավասու) մարմին – Կողմերի գործունեության համակարգումն ապահովող նախարարություն, գերատեսչություն, պետական կորպորացիա կամ այլ կազմակերպություն, որն ունի միջուկային վթարների կամ ճառագայթային վթարային իրավիճակների արձագանքման և վերացման ապահովման իրավասություններ և պատասխանատու է սույն Համաձայնագրի իրականացման համար,

«միջուկային վթար» տերմինն ունի 1986թ. սեպտեմբերի 26-ի՝ Միջուկային պատահարների վերաբերյալ վաղ ազդարարման մասին կոնվենցիայի 1-3 հոդվածներում սահմանված նշանակությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։