Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել միջուկային վթար կամ առաջացել է ճառագայթային վթարային իրավիճակ, կարող է իր լիազոր (իրավասու) մարմնի կողմից գրավոր խնդրանքի միջոցով օգնության տրամադրման համար դիմել մյուս Կողմերի լիազոր (իրավասու) մարմիններին:

Կողմերի լիազոր (իրավասու) մարմիններն ԱԷՄԳ-ի առաջարկությունների հիման վրա համատեղ մշակում են իրազեկման միասնական ձևերը, որոշում են փոխանցվող տեղեկատվության բովանդակությունը, նույնական կապի կետերը և իրազեկման սարքավորումները, համագործակցում են ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային վտանգավոր օբյեկտների մշտադիտարկման միջպետական համակարգի ստեղծման գործընթացում:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կողմերը դիվանագիտական ուղիներով ավանդապահին ծանուցում են իրենց լիազոր (իրավասու) մարմինների մասին, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։