Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի հետևանքների վերացման համար օգնությունը տրամադրվում է Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների կողմից օգնության ցուցաբերման խմբերի ուղարկման կամ հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի տրամադրման միջոցով:

Օգնության ցուցաբերման խմբերի գործողությունների կառավարումը, վերահսկումը և համակարգումը հայցող Կողմի պետության տարածքում իրականացնում է հայցող Կողմի լիազոր (իրավասու) մարմինը:

Օգնության ցուցաբերման խմբերին օգտագործում են միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների գոտում վթարափրկարարական աշխատանքների համար:

Հայցող Կողմը տեղեկացնում է օգնության ցուցաբերման խմբերին միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների գոտում աշխատանքների կոնկրետ հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում այդ խմբերին ապահովում է կապի միջոցներով, կացարանով ու սնունդով, ինչպես նաև տրամադրում է պաշտպանություն և կազմակերպում է բժշկական օգնության անհատույց ցուցաբերում:

Օգնության ցուցաբերման խմբերի անհրաժեշտ միջոցներով հագեցվածությունը պետք է բավարար լինի 72 ժամվա ընթացքում միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի գոտում ինքնուրույն գործողություններ ծավալելու համար, եթե լրացուցիչ այլ պայմանավորվածություն չկա հայցող և տրամադրող Կողմերի լիազոր (իրավասու) մարմինների միջև: Պաշարների սպառման դեպքում հայցող Կողմն օգնության խմբին ապահովում է անհրաժեշտ միջոցներով նրա հետագա աշխատանքի համար, եթե Կողմերի միջև չկա լրացուցիչ այլ պայմանավորվածություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։