Հոդված 6
Հոդված 6
Հայցող Կողմը, իր պետության օրենսդրության համապատասխան, տրամադրող Կողմի օգնության ցուցաբերման խմբին ապահովում է առաջնահերթ մուտքի թույլտվություն իր պետության տարածք:
Պետական սահմանի հատումն իրականացվում է համաձայն հայցող Կողմի պետության օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի, որոնց մասնակից են սույն Համաձայնագրի մասնակից պետությունները:
Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն հայցող կամ տրամադրող Կողմի գրավոր դիմումի հիման վրա ձգտում է, իր պետության օրենսդրության համապատասխան, աջակցել իր տարածքով հայցող Կողմի պետություն և այնտեղից դուրս օգնության ցուցաբերման խմբի, հատուկ տեխնիկայի, սարքավորումների, հանդերձանքի, գործիքների և նյութերի անխոչընդոտ տարանցմանը: