Հոդված 7
Հոդված 7
Օգնության ցուցաբերման խմբի օդային տրանսպորտով փոխադրման դեպքում տրամադրող կողմի լիազորված (իրավասու) մարմինը հայցող կողմի լիազորված (իրավասու) մարմնին հայտնում է օգնության տրամադրման համար օդային տրանսպորտի օգտագործման որոշման մասին` նշելով օդային տրանսպորտի տեսակը, տարբերիչ նշանները, թռիչքի երթուղին, անձնակազմի անդամների քանակը, օգնության ցուցաբերման խմբի կազմը, բեռի բնութագիրը և թռիչքի, վայրէջքի համար նախատեսվող վայրերը:
Հայցող Կողմը համաձայնեցնում է իր պետության տարածքում վայրէջքի վայրը և թույլատրում է թռիչքը դեպի իր պետության համաձայնեցված կետ: Օգնության ցուցաբերման խմբի հաշվառման հետ կապված հարցերը որոշվում են Կողմերի պայմանավորվածությամբ:
Թռիչքներն իրականացվում են համաձայն քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից սահմանված նորմերի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության: