Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Ստուգում իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով ստուգվող անձանց պատճառված վնասի հատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ստուգում իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով ստուգվող անձանց պատճառված վնասի հատուցումը

1. Տեսչական մարմնի ստուգող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով համայնքին, քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասները ենթակա են հատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատճառված վնասները, այդ թվում՝ բաց թողնված օգուտները, ենթակա են հատուցման համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը կամ համայնքին պատճառված վնասները ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով` հատուցված վնասի հետադարձ պահանջի (ռեգրեսի) հիման վրա:

(14-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-375-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։