Հոդված 4. Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Հոդված 4. Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Հողերի պահպանության և օգտագործման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում՝
1) հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)․
2) մարզպետը (Երևան քաղաքում` քաղաքապետը).
3) համայնքների ղեկավարները։
(4-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)