Հոդված 10. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը
Հոդված 10. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ հեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա` օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ երրորդից ոչ ավելին` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ և այլ ալիքներ):
Հայաստանի Հանրապետության արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերությունների կողմից օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակվել մինչև տվյալ հեռուստառադիոընկերության հաղորդումների կեսի չափով` պահպանելով սույն օրենքի 5 և 9 հոդվածների պահանջները:
Վերահեռարձակում իրականացնող արտոնագրատերը հեռարձակումից առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:
Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների առանձին հաղորդումների, այլ նյութերի օգտագործումը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: