Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Խորհրդի նախագահը և անդամները

գործել է մինչև 2001-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 31. Խորհրդի նախագահը և անդամները

Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.

բ) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.

գ) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

դ) համակարգում և ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության և Խորհրդի բնականոն աշխատանքը:

Խորհրդի նախագահը և անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական գործունեությունից:

Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

ա) հրաժարական է տվել.

բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի վճռով.

ե) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

զ) մահացել է:

Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Խորհրդում թափուր տեղերի առկայության դեպքում Խորհրդի նախագահը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, և թափուր տեղը մեկամսյա ժամկետում լրացվում է այն սկզբունքով, որով կատարվել է նշանակումը:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։