Գլուխ 2 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 9. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը
Հոդված 9. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը
Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Սույն հոդվածի առանձին պահանջներ կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:
Բացառություն են կազմում կարևոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:
Սույն դրույթները չեն գործում կոդավորված հեռուստահաղորդումների նկատմամբ: