Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2001-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը

գործել է մինչև 2001-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անկախ մարմին է` պետական հիմնարկի կարգավիճակով, որի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ազգային հանձնաժողովի գործունեությունն առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների) արտոնագրման (լիցենզավորման) և վերահսկողության հետ:

Ազգային հանձնաժողովը`

ա) իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը.

բ) հաստատում է արտոնագրերի (լիցենզիաների) ձևերը.

գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).

դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.

ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.

զ) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.

ը) սույն օրենքի խախտման դեպքում, մինչև դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը.

թ) սույն օրենքի 55 հոդվածով նախատեսված դեպքում չեղյալ է հայտարարում տրված արտոնագիրը (լիցենզիան):

Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։