Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. Ելքային տվյալները
Հոդված 23. Ելքային տվյալները
Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:
Հեռուստառադիոընկերություններն իրենց օրական, շաբաթական և ամսական ծրագրերի մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել մամուլին և զանգվածային լրատվության մյուս միջոցներին` վճարովի կամ անվճար հիմունքներով: