Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 26. Սպառողի իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ
Հոդված 26. Սպառողի իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ
Տեղեկատվությունը հասանելի է բոլոր սպառողներին, եթե հեռուստառադիոընկերությունը կոդավորման կամ այլ ճանապարհով տեղեկատվության հասանելիության նկատմամբ որևէ սահմանափակում չի դրել կամ հեռուստառադիոընկերությունը տվյալ տեղեկատվությունը սահմանափակ հասանելի չի հայտարարել:
Եթե հեռուստառադիոընկերությունը հեռարձակումը և հեռահաղորդակցությունն իրականացնում է անսահմանափակ թվով սպառողների համար ու անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա սպառողն իրավունք ունի նման ծառայությունից օգտվել անհատույց և առանց հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:
Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով: