Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)
Հոդված 54. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները
Հոդված 54. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության արտոնագիրը (լիցենզիան) տրվում է անժամկետ:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման կամ արտադրության և հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) հեռուստառադիոընկերություններին տրվում է`
ա) տասը տարով` կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար.
բ) հինգ տարով` եթերային հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Ազգային հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ` ընդհանուր հիմունքներով: