Հոդված 55. Արտոնագիրը (լիցենզիան) չեղյալ հայտարարելը
Հոդված 55. Արտոնագիրը (լիցենզիան) չեղյալ հայտարարելը
Ազգային հանձնաժողովը կարող է արտոնագիրը (լիցենզիան) չեղյալ հայտարարել, եթե`
ա) դա ստացվել է անօրինական ճանապարհով.
բ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և Ազգային հանձնաժողովն այդ պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.
գ) հեռուստառադիոընկերության գործունեությունը վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, որը հաստատվում է փորձաքննությամբ, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Ազգային հանձնաժողովի զգուշացումներից հետո` 15 օրվա ընթացքում դրանք չեն վերացվել.
դ) տեղի է ունեցել արտոնագրի (լիցենզիայի) զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
ե) արտոնագրատերն արտոնագիրը (լիցենզիան) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.
զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը:
Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Ազգային հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման) համար մուծված գումարը չի վերադարձվում:
Ազգային հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) չեղյալ հայտարարելու մասին, կարող է գանգատարկվել դատական կարգով: