Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 135
Հոդված 135.
Քննարկումները վերսկսելուց հետո վարչապետը կամ ֆինանսների նախարարը մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթում նաև տեղեկանք է ներկայացնում կառավարության կողմից ընդունված և մերժված առաջարկությունների մասին:
Կառավարության կողմից ընդունված փոփոխություններով պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը դրվում է քվեարկության` այն ամբողջությամբ ընդունելու համար: Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:
Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն կառավարության կողմից ընդունված ուղղումներով համարվում է հաստատված: