Հոդված 31
Հոդված 31.
Խմբակցություններում չընդգրկված առնվազն 15 պատգամավոր կարող են ստեղծել պատգամավորական խումբ:
Յուրաքանչյուր պատգամավոր միաժամանակ կարող է լինել միայն մեկ խմբի անդամ:
Խումբը Ազգային ժողովի նախագահին հայտարարություն է ներկայացնում իր ստեղծման մասին` նշելով անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը: Հայտարարությունը ստորագրվում է խմբի բոլոր անդամների կողմից, և նիստի նախագահողն այն հրապարակում է Ազգային ժողովի հերթական նիստում: Խմբի ստեղծման մասին հայտարարություն կարող է արվել միայն հերթական նստաշրջանի առաջին ամսում:
Խմբի անվանումը չի կարող համընկնել գործող, կասեցված կամ արգելված որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության կամ ընտրական միավորման անվան հետ:
Խմբի կազմի փոփոխության մասին անմիջապես գրավոր հայտնվում է Ազգային ժողովի նախագահին: Նա այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:
Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ ինքնաբերաբար, եթե նրա անդամների թիվը նվազում է 15-ից և չի լրացվում փոփոխության մասին նիստում արված հայտարարությունից հետո երկշաբաթյա ժամկետում: Խմբի լուծարման մասին Ազգային ժողովի նախագահը հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում: