Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 69

գործել է մինչև 1997-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 69

. Եթե օրենսդրական նախաձեռնությունը ստորագրել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ապա այն առանց քվեարկության և կանոնակարգի 67 հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանման ընդգրկվում է հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգ և քննարկվում արտահերթ: Այս դեպքում հեղինակներից մեկը Ազգային ժողովի աշխատակազմին հանձնելով օրենսդրական նախաձեռնության նախագծի պատճենը ստանում է հատուկ ձևաթուղթ, որը ստորագրում են պատգամավորները:

Եթե ձևաթղթի ստացման օրից երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է աշխատակազմ, ապա Ազգային ժողովի նախագահը հերթական եռօրյա նիստերի օրակարգը քննարկելիս այդ մասին հաղորդում է Ազգային ժողովին, և հարցը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում առանց քվեարկության:

Եթե երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը աշխատակազմ չի հանձնվում, ապա նախաձեռնությունը համարվում է չկայացած, և ձևաթուղթը մարվում է:

Արտահերթ օրենսդրական նախաձեռնության նախագիծը Ազգային ժողովի նախագահն անմիջապես ուղարկում է կառավարություն և հանձնաժողովներ: Կառավարությունը, հարցը Ազգային ժողովի նիստում քննարկելիս, եզրակացություն է ներկայացնում օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում պետական եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։