Հոդված 67
Հոդված 67.
Օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկված Ազգային ժողովի որոշման նախագիծը Ազգային ժողովի նախագահը երկու օրվա ընթացքում ուղարկում է հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը:
Օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկված օրենքի նախագիծը Ազգային ժողովի նախագահը երկու օրվա ընթացքում ուղարկում է կառավարություն` վարչապետի անունով և հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովում իր նախաձեռնության քննարկմանը: Հանձնաժողովը նախաձեռնության քննարկման մասին տեղեկացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակին ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:
Գլխադասային հանձնաժողովը և կառավարությունը մեկամսյա ժամկետում եզրակացություն են տալիս ստացված նախագծերի վերաբերյալ:
Կառավարությունը եզրակացություն է տալիս օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին:
Եթե կանոնակարգի սույն հոդվածով նախատեսված ժամկետներում կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ օրենքի նախագիծը չի նվազեցնում պետական եկամուտները կամ ավելացնում ծախսերը:
Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելու մասին հարցը: