Հոդված 18
Հոդված 18.
Պատգամավորը կարող է հրաժարական տալ: Հրաժարականի մասին դիմումը նա ներկայացնում է Ազգային ժողովի նախագահի անունով: Ազգային ժողովի նախագահը առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է պատգամավորի հրաժարականի մասին:
Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, պատգամավորը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:
Եթե պատգամավորն իր գրավոր համաձայնությամբ նշանակվում կամ ընտրվում է պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի պաշտոնում, ապա այդ մասին համապատասխան մարմինը երկօրյա ժամկետում պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և այդ մասին առաջիկա նիստում տեղեկացնում Ազգային ժողովին: