Հոդված 66
Հոդված 66.
Պատգամավորն իր օրենսդրական նախաձեռնությունն իրականացնում է օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի առաջադրմամբ:
Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են առաջարկվել Սահմանադրության 57, 73, 74, 84, 111, 112 հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով:
Մշտական հանձնաժողովի ներկայացրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը համարվում է նրա անդամների օրենսդրական նախաձեռնություն:
Նախագծերը ներկայացվում են Ազգային ժողովի նախագահին աշխատակազմի միջոցով: Նախագծերը ներկայացվում են դրանց անհրաժեշտության հիմնավորմամբ, նշելով այն կազմակերպություններն ու անձանց, որոնք մասնակցել են նախագծի նախապատրաստմանը:
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս պատգամավորը միաժամանակ ներկայացնում է գործող օրենքների և Ազգային ժողովի որոշումների մեջ դրանից բխող անհրաժեշտ փոփոխությունները: Ազգային ժողովի աշխատակազմը երեքշաբաթյա ժամկետում նախաձեռնության հեղինակին է ներկայացնում անհրաժեշտ փոփոխությունների ցանկը: