Գլուխ 15 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 108
Հոդված 108.
Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված դեպքերի, երբ որոշումներն ընդունվում են քվեաթերթիկների կամ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացվող գաղտնի քվեարկությամբ:
Յուրաքանչյուր քվեարկության ժամանակ պատգամավորն ունի մեկ ձայնի իրավունք` կողմ, դեմ կամ ձեռնպահ: Պատգամավորն իրավունք չունի քվեարկել քվեարկության համար հատկացված ժամանակից դուրս: