Գլուխ 16 · ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Հոդված 120
Հոդված 120.
Միևնույն հարցին վերաբերող այլընտրական նախագծեր ներկայացվելու դեպքում Ազգային ժողովը քննարկում է դրանք, և որոշում է ընդունում դրանցից որևէ մեկը հիմք ընդունելու մասին:
Եթե մրցակցության են դրվել երկուսից ավելի նախագծեր և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:
Եթե մրցակցության են դրվել երկու նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից դրվում է քվեարկության:
Եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ ձայներ, ապա հիմք է ընդունվում առավել շատ ձայներ ստացած նախագիծը: