Հոդված 123
Հոդված 123.
Գլխադասային հանձնաժողովը և հիմնական զեկուցողը նախագիծը երկրորդ ընթերցման են ներկայացնում նոր խմբագրությամբ` դրան կցելով ժամանակին ներկայացված բոլոր առաջարկությունները` համապատասխան եզրակացություններով:
Երկրորդ ընթերցման ժամանակ հիմնական զեկուցողը հանդես է գալիս զեկուցումով, իսկ գլխադասային հանձնաժողովը` հարակից զեկուցումով` ներկայացնելով միայն փոփոխությունները:
Հիմնական զեկուցողը կարող է առաջարկել երկրորդ ընթերցման ներկայացրած նախագիծը իր համար ընդունելի ուղղումներով ընդունել ամբողջությամբ: Այս դեպքում սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակներն ունեն մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթի իրավունք, որից հետո հիմնական զեկուցողն ունի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի իրավունք: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է հրաժարվել նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ամբողջությամբ ընդունելու մասին առաջարկից, որի դեպքում գործում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգը:
Եթե այդպիսի առաջարկ չի արվում կամ առաջարկը քվեարկությամբ մերժվում է, քննարկման և քվեարկության են դրվում կանոնակարգի 121 հոդվածով նախատեսված ժամկետում նախագծի վերաբերյալ արված բոլոր առաջարկությունները:
(123-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-90)