Գլուխ 17 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 132
Հոդված 132.
Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում` մինչև մեկ ժամ 30 րոպե ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքով նախագծում արված փոփոխությունները:
Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը` դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովը.
3) Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:
Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով: