Գլուխ 20 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 144
Հոդված 144.
Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջոցով: Այդ նպատակով յուրաքանչյուր կիսամյակի սկզբում վերահսկիչ պալատը տեղեկանք է ներկայացնում պատգամավորներին` նախորդ կիսամյակում բյուջեի կատարման ընթացքի մասին:
Կառավարությունը կիսամյակի ավարտին Ազգային ժողովին տեղեկանք է ներկայացնում բյուջեի կատարման ընթացքի մասին:
Տարվա ընթացքում մեկ անգամ Ազգային ժողովն իր որոշմամբ կարող է լսել կառավարության հաղորդումը բյուջեի կատարման ընթացքի մասին: