Հոդված 22
Հոդված 22.
Պատգամավորն իրավունք ունի հարցումներով և առաջարկություններով դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին: Պաշտոնատար անձը կամ մարմինը, ում հասցեագրված է հարցումը կամ առաջարկությունը, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավոր պատասխանել պատգամավորին:
Պատգամավորն իրավունք ունի անմիջականորեն մասնակցել իր կողմից բարձրացված հարցերի քննարկմանը, որի մասին նա տեղեկացվում է ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ:
Պատգամավորը նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, զորամասերի և ռազմականացված ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց կողմից անհետաձգելի ընդունելության իրավունք ունի:
Պատգամավորը հանրապետության տարածքում կապ հաստատելու համար իրավունք ունի օգտվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող կապի միջոցներից: