Հոդված 87
Հոդված 87.
Եռօրյա նիստերը սկսվում են եռօրյա նիստերի օրակարգի հաստատմամբ և նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելով:
Եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը, որում կարող են ընդգրկվել միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկված և սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված հարցերը, ներկայացնում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովների որոշումները և հանձնաժողովների նախագահների կարծիքները:
Ազգային ժողովի նախագահը, ելնելով օրակարգի նախագծի քննարկման արդյունքներից, իր հայեցողությամբ միասնական քվեարկության է դնում եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը կամ դրանց մի մասը:
Որոշում ընդունելու դեպքում մյուս առաջարկությունները, իսկ որոշում չընդունելու դեպքում բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին` առանց քննարկման:
Նախորդ եռօրյա նիստերի չքննարկված և չավարտված հարցերը, ինչպես նաև Սահմանադրությամբ և կանոնակարգով նախատեսված արտահերթ, Սահմանադրությամբ, Ազգային ժողովի որոշմամբ կամ կանոնակարգով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող, ինչպես նաև թափուր պաշտոններում ընտրությունների և նշանակումների հարցերը առանց քվեարկության ընդգրկվում են եռօրյա նիստերի օրակարգ: