Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 105
Հոդված 105.
Նախագիծն ընդունվում և նրա մեջ փոփոխություններ են արվում նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Փոփոխության մասին երկու կամ ավելի իրարամերժ առաջարկությունները նախապես դրվում են մրցակցության, և, եթե առաջարկություններից ոչ մեկը չի հավաքում ընդունման համար բավարար ձայներ, ապա առավելագույն ձայներ ստացած առաջարկությունը նորից դրվում է քվեարկության: