Գլուխ 21 · (գլուխը փոփ. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 158
Հոդված 158.
Ազգային ժողովը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել Սահմանադրության 55 հոդվածի 13 և 14 կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը: Այդ կապակցությամբ պատգամավորների առնվազն մեկ երրորդի դիմումը սահմանադրական դատարանը քննարկում է արտահերթ և եզրակացություն է տալիս 24 ժամվա ընթացքում:
(158-րդ հոդվածը փոփ. 14.04.98 ՀՕ-213)