Գլուխ 15 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 118
Հոդված 118.
Հաշվիչ հանձնաժողովը փակ քվեարկության արդյունքների մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:
Հաշվիչ հանձնաժողովը Ազգային ժողովին զեկուցում է քվեարկության արդյունքները:
Եթե ընտրությունների առաջին երկու փուլերում թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի կայացնում:
Անցկացված քվեարկության կարգի մեջ քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ հայտնաբերելու դեպքում քվեարկությունը կրկնվում է: