Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 53

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 53.

Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների երկու պաշտոնները միաժամանակ թափուր են, գաղտնի քվեարկության քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները: Քվեարկելիս յուրաքանչյուր պատգամավոր թողնում է ոչ ավելի, քան երկու թեկնածուի անուն-ազգանունը:

Եթե քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների կեսից ավելին ստացել են միաժամանակ երեք թեկնածու, ապա ընտրված են համարվում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները կամ մեկ թեկնածուն, եթե երեքից երկուսը հավաքել են հավասար ձայներ:

Վերջին դեպքում` երկու թեկնածուների, իսկ բոլոր երեքի ստացած ձայների հավասարության դեպքում` երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

Եթե թեկնածուներից մեկն է հավաքել անհրաժեշտ ձայներ, ապա թափուր մնացած մեկ տեղի համար անցկացվում է նոր ընտրություն: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ ձայներ, առավել ձայներ ստացած երեք թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

Եթե նախագահի տեղակալի երկու տեղերի համար առաջադրվում է երկու թեկնածու, ապա նրանք քվեարկվում են առանձին քվեաթերթիկներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։