Գլուխ 18 · (գլուխը լրաց. 14.04.98 ՀՕ-213)
Հոդված 139
Հոդված 139.
Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում և հաստատվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին: