Հոդված 136
Հոդված 136.
Քննարկումները վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով տեղեկանք է ներկայացնում կառավարության կողմից ընդունված կամ մերժված առաջարկությունների մասին:
Պատգամավորները զեկուցողին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
Վարչապետի կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի եզրափակիչ ելույթից առաջ, սահմանված կարգով հայտ ներկայացնելու դեպքում, մինչև 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն`
ա) Ազգային ժողովի խմբակցությունները և խմբերը.
բ) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները.
գ) Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները:
Ելույթներն ավարտվելուց հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է վարչապետին կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, որից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից ընդունված ուղղումներով դրվում է քվեարկության` ամբողջությամբ ընդունելու համար: Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:
Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
(136-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.98 ՀՕ-213)