Գլուխ 2 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 15
Հոդված 15.
Հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը հանձնաժողովի աշխատանքներին և նիստերին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին:
Հանձնաժողովի աշխատանքներից, նիստերից անհարգելի կամ առանց հանձնաժողովի նախագահի համաձայնության բացակայելու դեպքերում հանձնաժողովում մշտական հիմունքով աշխատող պատգամավորը զրկվում է աշխատավարձի համապատասխան մասից: