Հոդված 14
Հոդված 14
Ուժի մեջ մտնելը և դադարեցումը
1) Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ներքին իրավական ընթացակարգերը ավարտելուց հետո և Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված հետընդունման հարցերով Համատեղ կոմիտեին ծանուցելու օրվա հաջորդ օրը:
2) Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին:
3) Այն Պայմանավորվող կողմը, որն ստանում է վերջին գրավոր ծանուցումը 2-րդ կետի համաձայն, տեղեկացնում է Համաձայնագրի 19-րդ հոդվածում նշված հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին 2-րդ կետի արդյունքների մասին:
4) Սույն Արձանագրությունը կնքվում է անժամկետ:
5) Սույն Արձանագրության գործողությունը կդադարի Համաձայնագրի գործողության դադարեցման հետ միաժամանակ:
6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել Արձանագրության գործողությունը ցանկացած ժամանակ՝ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելով մյուս Պայմանավորվող կողմին: Դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց հետո՝ 90 օրվա ընթացքում: Դադարեցնող Պայմանավորվող կողմին գրավոր հաստատվում է դադարեցման մասին ծանուցման ստացումը: