Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Հարցազրույց

1) Եթե Հայցող Պայմանավորվող կողմը չի կարող ներկայացնել Համաձայնագրի 1-ին կամ 2-րդ հավելվածներում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը, ապա, Հայցող Պայմանավորվող կողմի խնդրանքով, Հայցող Պայմանավորվող կողմի պետությունում Հայցվող Պայմանավորվող կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների լիազորված ներկայացուցիչները հարցազրույց են անցկացնում հետընդունման դիմումի մեջ ընդգրկված՝ հետընդունման ենթակա անձի հետ Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետներում:

2) Հայցվող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է Հայցող Պայմանավորվող կողմին հարցազրույցի արդյունքների մասին հնարավորինս կարճ ժամկետում, սակայն հարցազրույց անցկացնելու խնդրանք պարունակող հետընդունման դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում:

Սույն կետում նշված հետընդունման դիմումին պատասխանելու ժամկետը սկսում է գործել հարցազրույցի արդյունքների մասին տեղեկություն ներկայացնելու օրվանից:

3) Եթե հարցազրույցի արդյունքում հնարավոր չի լինում հաստատել հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը, ապա Հայցվող Պայմանավորվող կողմը հարցազրույցի արդյունքները Հայցող Պայմանավորվող կողմին է ներկայացնում հետընդունման դիմումի վերաբերյալ որոշման հետ միասին: Եթե համապատասխան անձը չի ներկայանում հարցազրույցին, ապա Հայցող Պայմանավորվող կողմը Հայցվող Պայմանավորվող կողմին տեղեկացնում է տվյալ իրավիճակի պատճառների մասին, և Պայմանավորվող կողմերը նոր ժամանակահատված են սահմանում:

4) Հարցազրույցի վայրը և օրը յուրաքանչյուր դեպքի համար որոշվում է առանձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։